Գազպրոմ Արմենիա
Իրադարձություններ
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանն անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն։ Քննարկվել են ԳԳՄ-ների մարտ ամսվա արտադրա-տնտեսական գործունեության արդյունքները, Ընկերության 2024թ․ արտադրական ծրագրերով նախատեսված աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր։
- Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ընթացքում հանրապետության գազաբաշխման համակարգին միացած բնակիչ-բաժանորդների թիվն ավելացել է 2842-ով:
- «Հրազդան-5»-ի աշխատողները տնկեցին շուրջ 200 մրգատու և դեկորատիվ ծառեր։
Ներկայացվել են տեղանքի և օբյեկտների լազերային սկանավորման ու բարձր ճշգրտությամբ մոդելավորման, քարտեզագրման, ինչպես նաև հսկողության և մշտադիտարկման սարքավորումներով հագեցված ԱԹՍ-ների կիրառմամբ գազատարների հեռավար սպասարկման տեխնոլոգիաները:
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը արտագնա խորհրդակցություն է անցկացրել Աբովյանի ԳԳՄ-ում։ Քննարկվել են ԳԳՄ-ի ընթացիկ արտադրական գործունեությանը, մասնավորապես՝ գազաբաշխիչ ցանցի շահագործմանն ու սպասարկմանը վերաբերող հարցեր։